Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՈՒղեվարձի գնի բարձրացումն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան

ՈՒղեվարձի գնի բարձրացումն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան
26.07.2013 | 13:13

Երեկ Երևանի փողոցներում կրկին երիտասարդներն էին` 100 դրամը պատկերող թռուցիկներով: Կրկին հորդորում էին վարորդներին, ուղևորներին, անցորդներին, բաժանում թռուցիկներ և հիշեցնում, որ պետք է վճարեն 100 դրամ: Երևան-Աբովյան երթուղու ավտոբուսը բարձրացավ մի դեռատի աղջիկ: Հավանաբար ուսանողուհի էր: Ավագ սերնդի մարդիկ, տեսնելով նրա ձեռքի թռուցիկը, սկսեցին հետաքրքրվել, թե ինչ արդյունք կտա այդ պայքարը: Աղջիկն էլ սկսեց վերջին տեղեկությունները փոխանցել, ասաց, որ իրենք հետևողականորեն շարունակելու են իրենց պայքարը, չեն հավատում խոստումներին: Հետո էլ, ոգևորված ուղևորների հետաքրքրասիրությունից, սկսեց մեջբերումներ անել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից` հիմնավորելով, որ երիտասարդների պայքարը միանգամայն օրինական է ու տեղին: Ուղևորները խանդավառված էին աղջկա ոգևորությունից: Եվ քանի որ նրանք հիմնականում տարեց մարդիկ էին, ժամանակին հետաքրքրված էլ չեն եղել ՄԻԵԿ-ով, ուշադիր լսում էին նրան: Աղջիկը շուտ իջավ ավտոբուսից, ես էլ չհասցրի հարցնել, իմանալ` բուհի իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի՞ էր, թե՞ ոչ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կարդացել էր` այս օրերին իր պայքարն ավելի գրագետ կերպով իրականացնելու համար, թե՞ մասնագիտական նախասիրություններից: Ամեն դեպքում համոզվեցի, որ Եվրախորհրդին ՀՀ-ի անդամակցելը մեր երիտասարդներից շատերին օգնել է, որ հասկանան, ճանաչեն այն ամենը, ինչին ժամանակին անհաղորդ էր ավագ սերունդը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ